Գարիկ Մարտիրոսյանը հայերենով հումորային ռեփ է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հումորային նոր տեսահոլովակ է ներկայացրել հայերենով։ «Սուսո WTF»` այսպես է կոչվում ռեփ ստեղծագործությունը, որը Գարիկ Մարտիրոսյանի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։

Տեսահոլովակը ներկայացված է գրաֆիկայով և այն ինչի մասին պատմում է Գարիկ Մարտիրոսյանը նկարազարդված հայտնվում է էջին: 

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանի նմանօրինակ փորձը՝ «VIP Դրախտ»-ը, հնչում է «Մեր բակը 3» ֆիլմում և այսօր ևս ամենահայտնի աշխատանքներից է և թրենդ է տարբեր սոցհարթակներում: