Երեկ Արամեն իր շուրջն էր հավաքել բոլոր երկրպագուներին, մտերիմ ընկերներին և խնջույք էր կազմակերպել: Նորաբաց Արամե կարաոկե ակումբում կայացավ երգչի և DJ Jilber-ի նոր երգի տեսահոլովակը: «Յար ունեմ, պարում եմ» երգի խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտության հեղինակը հենց ինքը երգիչն է:
Տեսահոլովակի նկարահանման համար ռեժիսոր Սյումա Կոդաբաշյանը, ով նաև Արամեի պրոդյուսերն է, ընտրել է Դիլիջանը:
Երեկույթին ներկա են եղել հայտնի հյուրեր՝ Վիկա Մարտիրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարոն, Էլեն Ասատրյանը, Արա Մարտիրոսյանը, Սիլվա Հակոբյանը և այլք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեսահոլավակի հորոսուհու կերպարում ընտրվել է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ դերասանուհի և մոդել Անյան: