Դավաճանե՞լ է կնոջը. Ջիգանի նամակագրությունը մեկ այլ աղջկա հետ հայտնվել է համացանցում

Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանիքում դժվարին շրջան է։ Աղջիկը խոստովանել է, որ այժմ ինքն ու ռեփերը միասին չեն ապրում, սակայն վերջինս պարբերաբար հանդիպում է իր երեխաներին։ Երկար ժամանակ երկրպագուները փորձում էին պարզել, թե ինչ է տեղի ունեցել ամուսինների միջև։ Իսկ հիմա, կարծես թե, հայտնի է դարձել հակասությունների պատճառը։

«Курятник» Telegram ալիքի տարածել է երաժշտի և մի աղջկա նամակագրության սքրինշոթներ, որտեղից պարզ է դառնում, որ նա արդեն ազատ մարդ է և պատրաստ է նոր հարաբերությունների: Ջիգանը աղջկան հրավիրում է իր հետ սպորտով զբաղվել: Իհարկե, մենք դեռ եզրակացություններ չենք անի։ Սպասենք և տեսնենք, թե ինչ կասի ռեփերը։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ բազմազավակ մայրը երկու շաբաթով անհետացավ սոցցանցերից, իսկ ռեփերը հայտնվեց Իսրայելում և նույնիսկ վնասվածքներով։ Շուտով Օքսանան վերադարձավ և մի առեղծվածային գրառում հրապարակեց, որում խնդրում էր իրեն ոչնչի մասին չհարցնել։ Սա երկրպագուներին դրդել է մտածել, որ զույգի կյանքում ամեն բան չէ, որ հարթ է ընթանում։ Միաժամանակ Ջիգանն փորձում էր ամեն կերպ հերքել՝ ասելով, որ «ընտանիքում ամեն ինչ լավ է»։

Ի դեպ, վերջերս ուշադիր երկրպագուները նկատել էին, որ ռեփերը հանել է ամուսնական մատանին։ Հիմա էլ ավելի շատ հարցեր առաջացան։ Ըստ երևույթին, ընտանիքում ամեն ինչ այնքան էլ լավ չէ…