Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Չաո» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել դեռևս 1988 թվականին և հենց այդ տարվա հոկտեմբերին էլ կայացել էր ներկայացման առաջնախաղը, բայց այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանը ներկայացնում է նոր բեմադրություն երիտասարդ արտիստների մասնակցությամբ, մասնավորապես գլխավոր դերակատարներն են Դիանա Մալենկոն և Ներսես Ավետիսյանը: Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին, իսկ կուլիսներում զրուցել արտիստների հետ և ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները:
Երիտասարդ դերասան և երգիչ Ներսես Ավետիսյանը երեկ հենց թատրոնում է տոնել իր ծննդյան 25-ամյակը և նշում է՝ ուրախ է հենց թատրոնում և պրեմիերայի օրը լինել դրամատիկականում: Ներսես Ավետիսյանը մարմնավորում է Վենսան Մարտինեին, ում դերը ժամանակին խաղացել է Հրաչյա Հարությունյանը:
«Ես իսկապես սիրել եմ մարմնավորածս կերպարին, քանի որ կարծում եմ նա շատ առանցքային և կարևոր ասելիք ունի հասարակությանը, շատ գունավոր երիտասարդ է և բոլոր կոնֆլիկտները, որոնց անդրադառնում ենք այս ներկայացման ընթացքում միշտ արդիական են՝ սեր, մարդկային փոխհարաբերություններ, «հայրեր և որդիներ» սերունդների տարաձայնություններ և առհասարակ խնդիրներ, որոնք կա բոլոր դարաշրջաններում և ուրախ եմ, որ այս գունագեղության մեջ կմատուցվեն նմանօրինակ խնդիրները և նույնականացումը հանդիսատեսի և մեր միջև շատ արագ է տեղի ունենալու»,- ասաց Ներսես Ավետիսյանը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։