Հնդկաստանի արևմտյան ափին՝ Մումբայում, ֆրանսիական Dior նորաձեւության տան pre-fall հավաքածուի ցուցադրությունն էր։ Առանձին շոուն Հնդկաստանում անցկացվել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի և Մումբայում գործող ոչ առևտրային Chanakya արհեստագործական դպրոցի համագործակցության շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին Պիեռ Կազիրագին, Լետիցիա Կաստան, Դևա Կասելը, Մեյզի Ուիլյամսը, Կարա Դելևինը, Ֆրեյդա Պինտոն, Կարլի Կլոսը և այլք։








Ցուցադրությունը տեղի է ունեցել հայտնի Հնդկաստանի դարպասները հուշարձանի մոտ, որը հանդիսանում է Մումբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։