Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և հենց «Քելե-քելե» երգի հեղինակը՝ Տեր-Հովան:
Սիրուշոն պատմում է, որ օրեր շարունակ տարբեր եթերի ժամանակ և տարբեր երկրներում ելույթ են ունեցել և փորձել են պատմել Հայաստանի մասին՝ ներկայացնելով այն դրական լույսի ներքո: Երգչուհին նաև պատմել է հայ լսարանի արձագանքի մասին:
«Երբ ավարտվեց մամուլի ասուլիսն ինձ հետաքրքիր էր՝ ինչ արձագանք կա հայերի կողմից, իսկ երբ կարդում էի մեկնաբանություններն ու հասկանում, որ դրանք կարդալու են նաև եվրոպացիները ցավ էի ապրում»,- ասաց երգչուհին:
Խոսելով ելույթի մասին Սիրուշոն նշում է, թե՛ նախկինում, թե՛ այժմ շատ ավելի լավ և ուժեղ կատարումներ է ունեցել
«Այս օրն արեցի գործողություններ, որոնք արտիստը չպետք է անի, մասնավորապես՝ քնել էի ցերեկը, քանի որ գերհոգնած էի, հուզվեցի և լացեցի, որը ևս ցանկալի չէր: Հուզվել էի, քանի որ շատ էի ցանկանում այդ պահին կողքիս տեսնել Վարդուհուն, որն ինձ հետ չէր»,- նշեց Սիրուշոն: