Մումբայում տեղի է ունեցել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մուկեշ Ամբանիի կնոջ՝ Նիտա Մուկեշ Ամբանիի մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը։ Հնդկաստանում Ամբանիի ընտանիքը համարվում է ամենահարուստը։
Սեփական մշակութային կենտրոնի ստեղծումը Նիտայի վաղեմի երազանքն է: Ծրագրի նպատակն է պահպանել և խթանել հնդկական մշակույթը: Կենտրոնը բաղկացած է չորս դահլիճից, ներառյալ Մեծ թատրոնը երկու հազար հանդիսատեսի համար՝ Հոլիվուդի Dolby Theatre-ի անալոգը:
Բացմանը ներկա էին բոլիվուդյան ամենավառ աստղերն ու միջազգային հայտնիները՝ Զենդայան իր ընկերոջ՝ Թոմ Հոլանդի հետ, Պենելոպա Կրուսը, Ջիջի Հադիդը, Կարլի Քլոսը, Պրիյանկա Չոպրան ամուսնու՝ Նիկ Ջոնասի հետ, Այշվարյա Ռայը, Սալման Խանը, Շահ Ռուխ Խանը և Կարինա Կապուր Խանը։
Միջոցառմանը ներկա է եղել հայտնի ոճաբան Լոու Ռոչը, ով վերջերս ցնցել է հանրությանը նորաձևության ոլորտից հեռանալու մասին հայտարարությամբ:
Տոնակատարությունը շարունակվել է երկու օր։ Հյուրերին զվարճացրել են հնդկական երգերով ու պարերով, խնջույքներով և վառ շոուներով։
Ջիջի Հադիդը մեծ ուշադրության է արժանացել։ Նրա կերպարը ստեղծել է հնդիկ դիզայներ Ռահուլ Միշրան, որից պահանջվել է պահանջվել է 2400 ժամ ձեռքի աշխատանք: