Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հաճախ չէ թարմացնում իր ինստագրամյան էջը։ Դրա համար էլ նրա ինստագրամյան հետևորդներն ուղղակի երջանկանում են, երբ նրանից նոր լուսանկարներ կամ տեսանյութեր են ստանում։ Երեկ Քրիստինեն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկար։ Նկարն արվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Լուսանկարը սև-սպիտակ գույների մեջ է։ Երգչուհին նկարում սպիտակ, էլեգանտ զգեստով է և որպես աքսեսուար կրում է ճոխ ականջօղեր։
«Ամեն դեպքում սև-սպիտակ նկարների մեջ կա ինչ-որ բան, որը կորում է գույների դեպքում»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։