Ռուսական շոուբիզնեսի ամենապահանջված արտիստներից մեկը՝ Մոտը համերգ կունենա Երևանում։
Երգչի համերգը կկայանա հուլիսի 2-ին: Միջոցառմանը ելույթ կունանա նաև ռուսաստանաբնակ հայ երգիչ Սևակ Խանաղյանը։
«Հանդիսատեսի հետաքրքրությունը նախորդ համերգի նկատմամբ ապշեցնող էր, այդ իսկ պատճառով նախորդն ավարտելուց անմիջապես հետո սկսեցինք 2023-ի միջոցառման նախապատրաստությունը։ Հունվարին արդեն ձեռք բերեցինք Մոտի հետ պայմանավորվածությունն ու պայմանագիր կնքեցինք։ Ամենաբարդն օրը ֆիքսելն էր, քանի որ համերգային օրերն ունեն իրենց խորհուրդն ու կայանում են միայն լիալուսնի ժամանակ, իսկ Մոտի համերգային գրաֆիկը շատ խիտ էր»,- ասաց The moon production -ի հիմնադիր Լուսինե Աչոյանը։
Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, երբ տոմսերի պահանջարկն այնքան մեծ էր, որ ստիպված եղան երկրորդ համերգ ավելացնել, իսկ համերգն այս տարի կկայանա ավելի մեծ տարածքում։ Շոոուն էլ ավելի մեծ է լինելու:
«Խչոյի համերգի տոմսերը սպառվել էին միջոցառումից օրեր առաջ, հանդիսատեսի պահանջով երկրորդ համերգ ավելացրեցնք ու նորից նույն հետաքրքրությունը եղավ։Դրան նախորդած տարում էլ Դիլիջանում կազմակերպել էինք Summer music night-ը, որը ևս մեծ հետաքրքրություն վայելեց ու տոմսերի շատ մեծ վաճառք ունեցավ։ Դա մեր առաջին միջոցառումն էր, մենք էլ էինք անակնկալի եկել միջոցառման մասշտաբից։ Տարեցտարի միջոցառման մասշատաբներն ընդլայնում ենք։ Քանի որ մեր կազմակերպած երկու միջոցառումն էլ ամռան ամենաքննարկված իրադարձություններից էին, որոշել ենք նման միջոցառումներ կազմակերպել նաև Երևանից դուրս, ինչպես Summer music night-ի դեպքում էր»,- ասաց Լուսինեն։