Արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է դստերն անվանել Մեսսիի և Անտոնելայի պատվին

«Ֆլումինենսեի» հարձակվող Գերման Կանոն հայտարարել է, որ իր դստերը կանվանի Լիոնելա՝ Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսսիի և նրա կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի պատվին:

35-ամյա Կանոն և նրա կինը՝ Ռոսիո Օտերոն, պատրաստվում են երկրորդ անգամ ծնող դառնալ։ Զույգն արդեն որդի ունի՝ Լորենցո անունով։

Վերջերս ESPN-ին տված հարցազրույցի ժամանակ Կանոյին հարցրել են իր ապագա դստեր անունը:

«Մենք դեռ անուն չենք ընտրել։ Մենք դեռ ընտրում ենք… Ինձ դուր է գալիս Լիոնելան, քանի որ կինս իմացավ, որ նա հղի է, երբ Կատարում էինք, որտեղ Արգենտինան դարձավ աշխարհի չեմպիոն: Ես ասացի. «Եկ վերցնենք «Լիոն»՝ ի պատիվ Լիոնելի, «Նելան»՝ ի պատիվ Անտոնելայի՝ Մեսսիի կնոջ։ Կարծում եմ, որ Ռոսիոն ի վերջո կհամաձայնի»,- ասել է ֆուտբոլիստը։