1994 թվականին Ռիչարդ Վայսմանը սկսեց մի հետաքրքիր հետազոտություն, որպեսզի պարզի՝ որն է հաջողակ մարդկանց գաղտնիքը:
Նա թերթում հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փնտրում է մարդկանց, ովքեր միշտ վստահ են, որ իրենց բախտը բերում է և միևնույն ժամանակ մարդկանց, ովքեր կարծում են, որ իրենք ընդհանրապես հաջողակ չեն:
10 տարի ուսումնասիրություններից հետո Վայսմանը եկավ այն համոզմունքին, որ հնարավոր չէ ծնվել հաջողակ կամ անհաջողակ:
Բայց միևնույն ժամանակ հավելեց, որ հաջողակ մարդիկ ունեն միմյանց շատ մոտ պահվածքի մոդել և վերլուծելով բոլոր հավաքագրված տվյալները՝ դուրս բերեց սեփական հաջողության մոդելը, որն ըստ պրոֆեսորի բաղկացած է 4 կետից:
Մանրուքներն ու հաջողությունը
Հաջողակ մարդիկ կարչում են յուրաքանչյուր հարմար առիթից, որպեսզի կարողանան հասնել իրենց ուզածին:
Հաջողակները ևս մեկ առանձնահատկություն ունեն. յուրաքանչյուր դրական մանրուք նրանք կարողանում են մեծացնել և դարձնել երջանկության աղբյուր. նրանք դիամցինի ջերմ խոսքից կամ ժպիտից կարող են ստանալ ահռելի էներգիա, որը կբավականացնի բոլոր ծրագրերն իրականացնելու համար:
Վստահությունն ու հաջողությունը
Հաջողակ մարդիկ միշտ վստահ են իրենց ուժերի վրա: Նրանք միշտ պատրաստ են, որևէ բան սովորելուն ու չեն վախենում փորձել սեփական ուժերը:
Իսկ սայթաքելու դեքում՝ նրանք չեն հիասթափվում և հավատում են, որ իրենց ստացած փորձը կկարողանան արդյունավետ օգտագործել հետագայում:
Հիասթափություն և հաջողություն
Անգամ ամենահաջողակ մարդիկ մի անգամ սայթաքելով՝ կարող են կոտրվել ու դադարել պայքարել սեփական երազանքներին հասնելու համար: Միշտ անկոտրուն մնալը հեշտ չէ ու մեծ կամքի ուժ է պահանջում: Սակայն միայն այդպես է հնարավոր առաջ շարժվել:
Մտերիմ մարդիկ ու հաջողությունը
Հաջողակները միշտ շրջապատված են հարազատ մարդկանցով: Նրանք սիրում են և սիրված են:
Ռիչարդ Վայսմանի հավաստմամբ միայն հարազատների աջակցությունն ու հավատը կարող է մարդուն տալ այն մեծ ուժը, ինչի շնորհիվ նա կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր փորձություն: