Հրապարակվել է այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի առաջին թրեյլերը։ Խոսքը, իհարկե, «Բարբի»-ի մասին է։ Գլխավոր դերերում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։
Ի դեպ, Գրետա Գերվիգի ֆիլմում կխաղան նաև Դուա Լիպան, Հելեն Միրենը, Քոնոր Սվինդելսը (հայտնի է «Սեռական դաստիարակություն» սերիալից), Ուիլ Ֆերելը, Էմմա Մաքքեյը և շատ այլ աստղեր։
Հիշեցնենք, որ համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսի 21-ին։