Ամիսներ առաջ Քանյե Ուեսթը Կալիֆորնիայի շրջանում տներ էր կառուցել անօթևանների համար: Սակայն օրեր առաջ տեղական ինքնակառավարման մարմինների դժգոհության hետևանքով դրանք բոլորը ապամոնտաժվել են և Քանյե Ուեսթի բարեգործությունը ջուրն է ընկել:
«Ես ծրագիր ունեմ դառնալու ժամանակի ամենախոշոր կառուցապատողներից մեկը։ Ավելի հայտնի, քան Հովարդ Հյուսը ինքնաթիռաշինության մեջ կամ Հեների Ֆորդը՝ ավտոմեքենաների աշխարհում»,- իր ծրագրի մասին ասում էր Ուեսթը։
Սակայն Կալիֆորնիայի այն շրջանը, որտեղ Ուեսթը կառուցել է տներ անօթևանների համար, հայտնի է իր էլիտար առանձնատներով. տների միջին արժեքը գնահատվում է մեկ միլիոն դոլար։
Տեղի մեծատունները բողքել են իշխանություններին՝ դժգոհելով անօթևանների պահվածքից ու այնտեղ տիրող իրավիճակից:
Քանյեն պատրաստվում էր իրեն պատկանող տարածքում «համակեցություն» ստեղծել, որը կկոտրեր «դասակարգային խոչընդոտները»: