41-ամյա Անֆիսա Չեխովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին գեղեցիկ ու յուրահատուկ ֆոտոշարքերով:
Գեղեցկուհին հատուկ սննդակարգի և ակտիվ մարզումների շնորհիվ ազատվել է ավելորդ քաշից ու ձեռք է բերել իդեալական կազմվածք:
«Ես հավերժ չեմ կարող հիացնել իմ երկրպագուներին, որովհետև մի օր կամուսնանամ և հանրավոր է՝ ամուսինս այլևս թույլ չտա ինձ հանդես գալ նման համարձակ կերպարներով: Իսկ ես ֆեմինիստ չեմ և հաստատ կհնազանդվեմ»,- նշել է Անֆիսա Չեխովան:
Հիշեցնենք, որ Անֆիսան երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված է: Սակայն օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, նա իր նախկին ամուսնու՝ դերասան Հուրամ Բալիշվիլիի հետ նշել է որդու առաջին զանգը:
Երկրպագուներից շատերը քննադատում են Անֆիսային՝ կարծելով, որ Չեխովան չափազանց համարձակ ու անամոթ կերպարներով է երբեմն ներկայանում. չէ՞ որ նա մայրիկ է: Հարցազրույցներում Անֆիսան անկեղծացել է՝ ասելով, որ իր և ամուսնու բաժանման պատճառներից մեկն իր ավելորդ քաշն էր, սակայն հաղորդավարուհին կասկածների տեղիք է տվել՝ խոստովանելով, որ իր և ամուսնու զգացմուքնները երբե չեն կարող մեռնել: Երկրպագուները դեռ հույս ունեն, որ կգա ժամանակ, և աստղային զույգը կվերամիավորվի: