Լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիկա Սալմանյանի առաջնեկը։ Այս մասին դերասանուհին տեղեկացրել է իր սոցիալական էջերում՝ հրապարակելով երեխայի լուսանկարը, որին կից գրել է․ «Բարի գալուստ, ի՛մ»։
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի հետ. զույգի հարսանիքը կայացել է 2019 թվականին: