Ինչ խնդիրների կարող է հանգեցնել կոսմետիկ միջոցների անվերահսկելի գործածությունը

Կոսմետիկ միջոցների չարաշահումն ու անվերահսկելի օգտագործումը կարող է բավական լուրջ հետևանքների հանգեցնել և անգամ դառնալ տարատեսակ մաշկաբորբերի զարգացման պատճառ։ Սա հատկապես վերաբերում է «ագրեսիվ» խնամքի միջոցներին, որոնք պետք է նշանակվեն բացառապես բժշկի կողմից։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է կոսմետոլոգ Անաստասիա Սավինան։

«Հաճախ է պատահում, որ բուժառուները, լսելով իրենց ծանոթներին, իրենց ընկերոջն օգնած այս կամ այն միջոցն են նշանակում իրենք իրենց, ինչը սկզբունքորեն սխալ է։ Նույնիսկ եթե հիվանդին թվում է, որ ինքն ունի նույն խնդիրն, ինչ և իր ծանոթը, դա կարող է այդպես չլինել: Երկու բոլորովին տարբեր հիվանդություններ, առաջին հայացքից, կարող են ունենալ նմանատիպ կլինիկական պատկերը։ Ավելին՝ բոլոր հիվանդների մոտ մաշկի հանդուրժողականությունն ու զգայունությունը տարբեր է լինում, և այն, ինչ հարմար է մեկին, կարող է վնասակար լինել մյուսի համար»,- զգուշացրել է բժիշկը։

Նա նաև ընդգծել է, որ մասնագիտական «ագրեսիվ» միջոցների գործածությունը հնարավոր է միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։