Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարում Լիլիթը սև, կարճ, նեղ զգեստով է և նուրբ դիմահարդարմամբ, որպես աքսեսուար կրում է վզնոց և ապարանջան։ Դերասանի կինը լուսանկարին կից երկար տեքստ է գրել, որում փորձում է ճիշտ խորհուրդներ տալի իր հետևորդներին։
«Մինչև դուք չհավատաք ինքներդ ձեզ, մինչև չսկսեք սիրել ինքներդ ձեզ, չեք կարող առաջ գնալ: Դուք կշարունակեք կանգնած մնալ ձեր տեղում, իսկ ժամանակը կգնա: Ձեր հաջողությունը ձեր ձեռքերում է: Ահա այն պարզ կանոնները, որոնց մասին ամեն օր պետք է հիշեցնեք ձեզ: Ցանկություն. դուք չեք հասնի ձեր նպատակին, քանի դեռ չեք ցանկանում դա: Համբերություն. այն կօգնի հավատարիմ մնալ ձեր նպատակներին և չկոտրվել, երբ անհաջողություն ունենաք: Հավատ. եթե դուք հավատաք ինքներդ ձեզ, ոչ ոք և ոչինչ ձեզ հետ չի պահի ձեր ուղուց: Դուք կարող եք հաղթահարել բոլոր խնդիրները՝ հավատալով ինքներդ ձեզ»,- գրել է Լիլիթը: