Ի՞նչ կա Էլլեն Ասատրյանի և Նորայր Եղյանի միջև

Դերասան և հաղորդավար Նորայր Եղյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է դերասանուհի և երգչուհի Էլլեն Ասատրյանի հետ ջերմ լուսանկար:
«Իմ Էլլենն է, իմ ամենահամապատասխան ու ազդեցիկ զույգը երբևէ»,- լուսանկարին կից նշել է Նորայրը:
Էլլեն Ասատրյանը, սակայն, անտարբեր չի անցել դերասանի այդ գրառման կողքով. ջերմ մեկնաբանելով Նորայրի հրապարակումը՝ գեղեցկուհին նույն լուսանկարով կիսվել է նաև իր միկրոբլոգում:
Երկրպագուների մոտ այս երկիմաստ գրառումը կասկածի տեղիք է տվել:
Նրանցից շատերը հետաքրքրվել են՝ արդյոք միասին են Էլենն ու Նորայրը, բայց պատասխան չեն ստացել: Ինստագրամյան բազմաթիվ հետևորդներ մեկնաբանություններում դերասաններին իդեալական զույգ են անվանել: