Վարսերին դեռ հնուց կախարդական ուժ են վերագրել: Զարմանալի չէ, որ մազերը նաև արտահայտում են մարդկային բնավորության առանձնահատկությունները:
Եկեք տեսնենք` ինչի մասին է խոսում վարսերի գույնը:
Գիտնականները փաստում են, որ մազերի գույնի վրա ազդում են մեր հորմոնները:
Շիկահերների օրգանիզմում ավելի շատ է էստրոգենը, իսկ թխահերների մոտ «տղամարդկային հորմոն» տեստոստերոնը:
Հենց այս հորմոնն է օժտում թխահեր կանանց տղամարդկային բնավորության որոշակի գծերով, այդ պատճառով էլ նրանց մեջ ավելի նկատելի են ակտիվությունը, վճռականությունը և անկախությունը:
Սևահերները բնավորությամբ փոքր-ինչ կոպիտ են, հաշվենկատ: Նրանք ուժեղ անհատներ են` պատրաստ ամեն գնով հասնել իրենց առջև դրած նպատակին: Չնայած դրան, սևահերները հաճախ թաքցնում են իրենց փափկությունն ու թուլությունը սառը բնավորությամբ:
Շիկահերներին բնորոշ է բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և փոփոխականությունը:
Վերջինս նրանց թույլ բնավորությունից կամ տրամադրության սուր անկումներi պատճառով է: Նրանք հաճախ են իրականությունն այլ կերպ տեսնում: Նրանք իդեալականացնում են ամեն ինչ: Կարող են հուզվել ամենաչնչին առիթով:
Շատ զգացմունքային են ու սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում և օգնում որոշումներ ընդունել: