1,75 մլն ԱՄՆ դոլարով վաճառքի են հանվել Մայքլ Ջեքսոնի «Նևերլանդ» ագարակի կենդանիների բրոնզե քանդակները, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում։
Անշարժ գույքի գործակալներին 2015 թվականիցից չի հաջողվում վաճառել հսկայական հողատարածքները և նրանք, հավանաբար, որոշել են վաճառել վայրի կենդանիների քանդակները ընդհանուր «Jungle Gym» անվամբ։ Արձանների շարքում կարելի է գտնել կոկորդիլոսի, կապիկի, ջայլամի, կրիայի, ընձուղտի, գետաձիու և զեբրի քանդակներ։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Մայքլ Ջեքսոնի մահից վեց տարի անց՝ 2015 թվականին, ագարակի համար 100 մլն դոլար էին պահանջում, իսկ արդեն 2017 թվականին գինն ընկել էր մինչև 67 մլն դլար, ինչից հետո Compass անշարժ գույքի գործակալությունն այն հանեց վաճառքից։ Այս տարվա մարտին կրկին փորձել են վաճառել «Նևերլանդ»-ը, սակայն արդեն 31 մլն դոլարով։ Այս կտրուկ գնանկումը բացատրվում է Մայքլ Ջեքսոնի հասցեին մանկահասակ երեխաների բռնաբարության վերաբերյալ մեղադրանքների հետ հապված կրկին մեծ աղմուկ բարձրացրած սկանդալով և «Լքելով Նևերլանդը» ֆիլմի թողարկմամբ։