Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով և ստացած մրցանակներով, արժանի է կոչվելու բոլոր ժամանակների լավագույն ամերիկյան դերասաններից մեկը։ Հատկապես տպավորիչ են նրա հոգեբանական բարդ դերերը։
Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։ Առավել նշանավորն ֆիլմերն են «Անձրևի մարդը» և «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը»։
Երբ Հարվի Վայնշտեյնը, մեղադրվելով սեռական բռնության մեջ, հայտնվեց սկանդալների կիզակետում, գրող Աննա Գրեմ Հանթերը մեղադրեց Դասթին Հոֆմանին մանկապղծության մեջ՝ պատմելով, որ տարիներ առաջ, երբ ինքը 15 տարեկան էր, նկարահանումներից մեկի ժամանակ Դասթինը ոչ միայն ինտիմ առաջարկներ է արել, այլև սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։
Զարմանալի էր, բայց ամիսներ առաջ Դասթին Հոֆմանը ոչ միայն չժխտեց Աննա Հանթերի այս խոսքերը, այլև հրապարակավ ներում հայցեց նրանից։
«Ես ցավում եմ, որ իմ թեթևամիտ պահվածքի պատճառով Աննան սթրեսի է ենթարկվել»,- ասել է դերասանը։
Երկրպագուների համոզմամբ՝ Հոֆմանն իր այս խոսքերով հաստատել է աղջկա մեղադրանքները։