Վայրենի սովորույթ․ բազմաթիվ աղջիկներ մահանում են սրա պատճառով

Մեր ժամանակներում, երբ հատուկ ուշադրություն է դարձվում սեռական դաստիարակությանը, ցավոք, դեռևս գոյություն ունեն սարսափելի ավանդույթներ, որոնք կանանց ֆիզիկական և բարոյական ցավ են պատճառում: Ներկայացնում ենք այդ վայրենի սովորույթներից մեկը, որ կոչվում է կանանց թլպատում:

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 200 միլիոն թլփատված կանանց մեծամասնությունը ապրում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի 30 երկրներում: Կանանց թլփատումը վիրահատական միջամտություն է, որը նպատակ ունի ոչ բժշկական պատճառներով փոփոխել կամ վնասել կնոջ սեռական օրգանները:

Կանանց թլփատումը ունի բազմաթիվ ռիսկեր և կարող է անգամ մահվան ելքով ավարտվել, քանի որ հնարավոր է ուժեղ արյունահոսություն, ցավեր, վարակներ` ներառյալ գանգրենան և արյան ճանապարհով փոխանցվող վարակները։
Այն համարվում է աղջիկներին անբարո վարքից հետ պահելու միջոց, սեռական ցանկությունը և լիբիդոն կորցնելու տարբերակ, ապահովում է կնոջ ամուսնական հավատարմությունը և կանխում է կնոջ արտամուսնական սեռական գայթակղությունները։