Այն ժամանակ, երբ գեղեցիկ սեռը տանջում ենք իրեն դիետաներով, ֆիթնեսով, տոննաներով հագուստ և կոսմետիկա է գնում, ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են աղջիկների մեջ գտնել այն ներքին կրակը, որ իրենց կպահի նրանց կողքին:
Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի կինը, որ գրավի տղամարդուն:
Մի ծուլացիր ու դիմահարդարվիր։
Պետք չէ օգտագործել դիմահարդարման բոլոր միջոցները, սակայն հոնքերը, թարթիչներնու շուրթերը պետք է արտահայտիչ լինեն։ Եվ ոչ միայն աշխատանքի գնալիս։
Բոլոր տղամարդկանց համար կնոջ մեջ ամենից կարևորը խնամվածությունն ու մաքրասիրությունն է։
Մի եղեք տղամարդու ընկերը
Հարաբերություններից մոտ մեկ տարի հետո «քիմիական» հեղափոխությունը մեղմանում է, և կնոջ մոտ ցանկություն է առաջանում դառնալ տղամարդու իսկական ընկերը, հարազատ մարդը, հետաքրքրվել միայն նրանով, ինչ տղամարդուն է հետաքրքրում: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ. կինը միշտ պետք է առանձնահատուկ դիրք ունենա տղամարդու կյանքում և առաջին հերթին սիրած անձնավորություն լինի: Հիշեք, որ նա հաստատ կունենա ընկերներ, ովքեր ավելի լավ կհասկանան ֆոտբոլից, բռնցքամարտից, գարեջրից և այլ տղամարդկային թեմաներից․ մի մրցեք նրանց հետ։
Եղեք անկեղծ և կիսվեք ձեր մտքերով
Տղամարդիկ չեն սիրում գուշակել կնոջ տրամադրությունը, խնդիրները, այլ նախընտրում են, որպեսզի կինն ինքը պատմի դրանց մասին: Ի վերջո կյանքի առաջին տարիներին միմյանց մտքերն ու հույզերը գուշակելը գրեթե անհնար է:
Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի փորձն ունի, իր պատկերացումները կյանքի օրենքների և չափորոշիչների մասին:
Մի փորձեք փոխել տղամարդուն
Տղամարդիկ փնտրում են այնպիսի կնոջ, ով կընդունի իրենց այնպիսին, ինչպիսին որ կան: Այն կինը, ով կսիրի տղամարդուն իր թերություններով և տարօրինակություններով հանդերձ, կօգնի տղամարդուն հաղթահարել իր բարդույթները, վախերը և կոգեշնչի նրան։