Որքա՞ն հաճախ են մարդիկ ստում։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10 րոպե խոսակցության ընթացքում մեծահասակների 60% -ը ավելի քան մեկ անգամ ստում է։
Ժեստերի մսսնագետնրի պնդմամբ՝ կան ժեստեր և միմիկա, որոնք հատուկ են միայն ստախոսներին։
Այս ժեստերին ուշադրություն դարձնելով՝ դուք կարող եք հասկանալ՝ ստախոս է կանգնած ձեր առջև, թե ոչ։
- Նաև ստախոսը անընդհատ ձեռքում ինչ-որ բան է պտտում՝ գրիչ, թուղթ, փողկապ, մազերի փունջը և այլն:
- Շատ հաճախ ստից առաջ մարդը դադար է վերցնում՝ սուրճ է ըմպում, ծխախոտ է վառում կամ սկսում է հազալ: Այդ ոչ մեծ դադարի ժամանակ՝ մարդը ժամանակ է ստանում իր սուտը մի լավ հորինելու համար:
- Եթե ձեր զրուցակիցը պատմելու ընթացքում ձեռքերով հպվում է դեմքին, փակում է քիթը, բերանը, ապա դա նշան է, որ ստախոսը գիտակցորեն պատնեշ է ստեղծում ձեր մեջ:
- Ուշադրություն դարձրեք, երբ ձեր դիմացինը հարցին պատասխանելիս հետ է քայլում, գլուխը ներքև կամ վերև է պահում. Դա նույնպես փակվելու փորձ է, որպեսզի սուտը չբացահայտվի:
- Երբ մարդը սուտ է խոսում, նրա շնչառությունն ավելի հաճախակի ու խորն է դառնում: Հետևեք նրա շնչառությանը՝ ուշադրություն դարձնելով նրա կրծքավանդակի վերին հատվածին: