Նանուլի 13-ամյակը և Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը (տեսահոլովակ)

Օրեր առաջ երգչուհի Նանուլը տոնել է ծննդյան 13-ամյակը: Երգչուհու մայրը՝ Վիկա Մարտիրոսյանն անակնկալ կերպով շնորհավորել է դստերն, իսկ հետագայում խնջույք կազմակերպել նրա համար: Երգչուհին ծննդյան արարողությանը ներկայացել է «VOGUE» ամսագրի շապիկին հայտնված մոդելի տեսքով, իսկ պատին գրված է եղել երգչուհու տարբեր երգերի վերնագրերը: Նանուլի զգեստի հեղինակն է Ֆաինան:

Վիկա Մարտիրոսյանը ևս հրապարակել է դստեր հետ լուսանկարներ, որոնց կից գրել է. «Այսօր Նանուլիս օրն է՝ իր տարեդարձը և ուզում եմ բոլորին շնորհակալություն ասել, ովքեր օգնեցին իրականացնել իմ և Նանուլիս մտքերը։ Շնորհակալ եմ»: