Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը մեկնել են հանգստի իրենց որդու հետ

Այս շրջանում դերասան-ամուսիններ Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը՝ ավարտելով «Փող չկա» սիթքոմի նկարահանումները մեկնել են հանգստի իրենց որդու՝ Ռոբերտի հետ և հանգստանում են ԱՄՆ-ում։

Նրանք հասցրել են լինել Լոս Անջելեսում, նաև հրապարակել են տեսանյութ, որտեղ երեքով են, իսկ հոլովակին կից գրված է․ «Ընտանիք»։

Նշենք, որ Միհրանն ու Արփին ամուսնացել են 2019 թվականին: Զույգի որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին: