37-ամյա Քսենիա Սոբչակն ու 44-ամյա Կոնստանտին Բոգոմոլովը պատրաստվում են ամուսնանալ սեպտեմբերի 13-ին:
Այդ մասին իմանալով՝ «Արի ամուսնանանք» հեռուստածրագրի հաղորդավարուհիներից Ռոզա Սիբիտովան անկեղծացել է ասելով. «Սոբչակը դժոխք է դարձնում տղամարդկանց կյանքը: Նա այն կանանցից է, ում հետ տղամարդը զարգանալու փոխարեն կորցնում է աշխատելու և առաջ գնալու իր ողջ ցանկությունը:
Հիշում եմ Մաքսիմ Վիտորգանին մինչ ամուսնությունը. նա լրիվ այլ մարդ էր: Նախանձում եմ Բոգոմոլովի համարձակությանը. պետք է շատ անվախ տղամարդ լինել, որպեսզի հանդգնել ամուսնանալ նման կնոջ հետ»:
Սիբիտովան Սոբչակին նաև անվանել է անուշադիր ու վատ մայր՝ մեղադրելով նրան երեխայի հետ քիչ ժամանակ անցկացնելու մեջ:
«Դայակները չեն կարող փոխարինել մորը: Երեխան ուրախանալիս, լացելի, ինչ-որ տեղը ցավեցնելիս պետք է վազի մոր մոտ: Բայց ինչ անել, եթե մոր փոխարեն քո կողիքն տարբեր դայակներ են»,- քննադատել է Քսենիային Սիբիտովան:
Թե ինչով է պայմանավորված Ռոզա Սիբիտովայի զայրույթն ու հակակրանքը Քսենիայի հանդեպ, մենք չգիտենք, սակայն սա միակ դեպքը չէ, երբ հաղորդավարուհին իր բացասական կարծիքն է արտահայտում Սոբչակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ռուսական շոու-բզինեսում շշուկներ են պտտվում, որ Քսենիան հղի է, և դա է նրա ու Կոնստանտինի շութափույթ ամուսնության պատճառը: