Էմբեր Հերդը հեռացել է Հոլիվուդից և տեղափոխվել Իսպանիա

Էմբեր Հերդը լքել է Հոլիվուդը և տեղափոխվել Մադրիդ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ի լրագրող Էլիսոն Բոշոֆը՝ վկայակոչելով դերասանուհու ընկերոջը։

«Նա խոսում է երկու լեզվով, այդ թվում՝ իսպաներեն: Նա շատ ուրախ է, որ այնտեղ կարող է մեծացնել իր դստերը այս ամբողջ աղմուկից հեռու»,- ասել է աղբյուրը:

Չնայած դրան, 37-ամյա դերասանուհին կարող է վերադառնալ, եթե նրան լավ նախագիծ առաջարկեն։ «Չեմ կարծում, որ նա չի շտապում վերադառնալ աշխատանքի կամ Հոլիվուդ, բայց, հավանաբար, կվերադառնա, երբ ճիշտ ժամանակը կգա ճիշտ նախագծի համար»:

Հետաքրքիր է, որ անցյալ տարվա հուլիսին դերասանուհին վաճառել է Կալիֆորնիայի իր տունը 1,1 միլիոն դոլարով: Այդ ժամանակվանից նա շատ ժամանակ է անցկացրել Իսպանիայում, իսկ օրեր առաջ նրան դստեր՝ Ունայի հետ նկատել են իսպանական մանկական զբոսայգիներից մեկում։