Լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել Ալեքսանդր Գուդկովի ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին, սակայն «Comedy Woman»-ի հեռուստաստղը ժխտել է դա՝ հավատացնելով, որ ինքը սիրում է բացառապես կանանց:
Ալեքսանդրն անկեղծացել է, որ տասը տարի հանդիպել է Կատյա անունով աղջկա հետ, ով իր առաջին սերն է եղել: Բաժանումից հետո երկար ժամանակ չի կարողացել նոր հարաբերություններ սկսել այլ աղջիկների հետ: Նա որոշ ժամանակ հանդիպում էր ոճաբան Մարիա Չեկալինայի հետ, սակայն իրենց բաժանման մասին նա հրաժարվեց խոսել:
Ալեքսանդրը երկար ժամանակ ծավալել է իր ստեղծագործական գրոծունեությունը որպես սցենարիստ: Երիտասարդը երբեք չի մտածել, որ կկարողանա դրսևորել իրեն թատերականա բնագավառում: Երկար ժամանակ համագործակցելով Իվան Ուրգանտի հետ՝ Գուդկովն իր առջև նոր հնարավորություններ բացեց ու մեծ հաջողությունների հասավ:
Ալեքսանդրը ծնվել է աշխատավորների ընտանիքում: Վաղ տարիքում կորցնելով հորը՝ նա չափազանց մտերիմ հարաբերություններ է ունեցել մոր ու քրոջ հետ: Գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Գուդկովը շեշտում է, որ իր կյանքում ամենից կարևորն ընտանիքն է՝ մայրն ու քույրը:
Ալեքսանդրը երազում է սեփական ընտանիքն ունենալու մասին, նա միշտ ցանկացել է բազմազավակ հայրիկ լինել: