Լորինը երկրորդ անգամ դարձավ «Եվրատեսիլ»-ի հաղթող

Ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ը: Երաժշտական մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորինը: Երգչուհին երկրորդ անգամ է հաղթում համաեվրոպական մրցույթում: «Եվրատեսիլ 2023»-ն այս տարի անցկացվում էր Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլում: Երկրորդ հորիզոնականում էր Ֆինլանդիան, երրորդում՝ Իսրայելը:

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։ Երգչուհին մրցույթին ներկայացավ իր հեղիանակյին Future Lover երգով և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալելնան ներկայացրեց մասնակից երկրների՝ Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվեց «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո: Մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: