«Իրականացավ ևս մեկ երազանք»․ Լիա Զախարյան (տեսանյութ)

Դերասանուհի Լիա Զախարյանն իր անձնական բլոգում կիսվել է նոր տեսանյութով, որն արվել է Դուբայում, և նշել, որ իրականացել է իր երազանքներից ևս մեկը։

«Ես թռչում եմ ամենասիրուն քաղաքներից մեկի վրայով… Իրականացավ ևս մեկ երազանք… Աաաա՜, ափսոս բառերով չեմ կարողանա արտահայտել էն էմոցիան, որ ուրախությունից ու ադրենալինից գոռում ես թույն-թույն-թույն… Վերևից տեսնել Դուբայի յուրօրինակությունն ու ֆիլմային գեղեցկությունը, ուղղակի հրաշալի է»,- գրել է դերասանուհին։