Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի, մոդել և դերասանուհի Վանեսա Պարադիի դուստր Լիլի-Ռոուզ Դեփը խոստովանել է, որ հանդիպում է աղջկա հետ։
Նրա ընտրյալը ամերիկացի ռեփ երգչուհի Դանիել Բալբուենն է, ով ավելի հայտնի է 070 Shake բեմական անունով։
Զույգը հայտարարել է իր հարաբերությունների մասին՝ սոցցանցերում հրապարակելով միանման նկարներ։ Լուսանկարում աղջիկները կրքոտ համբուրվում են։ Բացի այդ, լուսանկարի տակ գտնվող մակագրության մեջ Լիլի-Ռոուզը խոստովանել է, որ իրենց սիրավեպը շարունակվում է արդեն չորս ամիս։
«4 ամիս իմ սիրելիի հետ»,- մակագրել է լուսանկարը դերասանուհին։
Հարկ է նշել, որ լուրն այն մասին, որ Ջոնի Դեփի դուստրը հանդիպում է աղջկա հետ, շոկի մեջ չէր գցել հետևորդներին, քանի որ խոսակցություններն այն մասին, որ նրանց միջև ռոմանտիկ զգացմունքներ կան, ծագել էին դեռ այս տարվա հունվարին։