«Սկսում եմ մտածել». Լուսինե Թովմասյանը՝ 3-րդ երեխայի, զույգերի տարիքային տարբերության և երեխաների մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչպես է հարաբերությունների վրա ազդում տարիքային տարբերությունը, երբ տղամարդը տարիքով փոքր է: Նշենք, որ Արթուրը Լուսինեից մեծ է 9 տարով։

«Ինչպես, երբ զույգը նույն տարիքի է, կամ տղան իրենից մեծ է: Ինձ համար տարբերություն չկա: Այնքան դժվար է գտնել քո կեսին, զուգընկերոջը, որ չես կարող ուշադրություն դարձնել նման մանրուքների վրա»,- պատասխանել է Լուսինե Թովմասյանը:

Հետևորնդերը նաև հետաքրքրվել են 3-րդ երեխայի և երկու երեխաների հարաբերությունների մասին: 3-րդ երեխայի մասին հարցին Լուսինեն պատասխանել է. որ սկսում է մտածել այդ ուղղությամբ, նաև անդրադարձել երեխաների հարաբերություններին՝ պատասխանելով.  «Երեխաները վիճում են, այն էլ ինչպես են վիճում, բայց իրար ցավեցնել, խփել այդ ամենին չի հասնում, նաև գիտեն, որ դա ընդունելի չէ»: