Անաստասիա Կվիտկո
Անաստասիա Կվիտկոն, ով հայտնի է որպես «ռուս Քիմ Քարդաշյան», միշտ չէ, որ այսքան սեքսուալ ու գայթակղիչ տեսք է ունեցել:
Գեղեցկուհու 5-րդ համարի կուրծքը 3 պլաստիկ վիրահատությունների արդյունք է: Նա նաև վիրահատել է իրանը, հետույքը, ու բազմաթիվ փոփոխությունների է ենթարկել դիմագծերը:
Կվիտկոն, սակայն, չի խոստովանում, որ դիմել է որևէ վիրաբուժական միջամտության: Նրա պնդմամբ՝ իր գեղեցկությունը ժառանգել է մորից:
Ամիսներ առաջ համացանցում հայտնվեցին Անաստասիայի մի քանի տարվա վաղեմություն ունեցող լուսանկարները, որոնց շնորհիվ էլ նրա սուտը բացահայտվեց:
Լրագրողները նաև կարողացլ էին գտնել նրա պլաստիկ վիրաբույժին, ով անկեղծորեն խոսել էր գեղեցկուհու կատարած բոլոր վիրահատությունների մասին:
Մարիա Պոգրեբնյակ
Հայտնի ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակի կինը՝ Մարիա Պոգրեբնյակը, այս մի քանի տարիների ընթացքում անճանաչելի է դարձել:
Զույգի մտերիմ ընկերները լրագրողների հետ կիսվել են՝ պատմելով, որ Մարիան չափազանց խանդոտ է և շատ է վախենում, որ Պավելը կարող է լքել իրեն:
Ֆուտբոլիստի կինն ու 3 երեխաների մայրը անդադար փոփոխությունների է ենթարկում իրեն՝ ցանկանալով միշտ դուր գալ իր ամուսնուն:
Նիտա Կուզմինա
«Արձակուրդներ Մեքսիկայում» հեռուստածրագրի սկանդալային աստղերից մեկին՝ Նիտա Կուզմինային, հնարավոր չէ ճանաչել պլաստիկ վիրահատություններից հետո:
Աստղը չի թաքցնում այդ փաստը և խորհուրդ է տալիս բոլոր աղջիկներին շտկել իրենց թերությունները նման ճանապարհով:
Անաստասիա Րեշետովա
Տիմատիի սիրեցյալը՝ Անաստասիան, ով պատրաստվում է երգչին երեխա պարգևել, նույնպես ժխտում է պլաստիկ վիրահատությունների դիմելու փաստը: Գեղեցկուհին հավատացնում է, որ շքեղ կազմվածքն ու նուրբ դիմագծերը բնատուր են: