Մայիսի 25-ին կայանալու է «Непосредственно Каха 2. Другой фильм» ֆիլմի պրեմիերան, որի դերասանները՝ Արտյոմ Քալաջյանը և Եվա Զոհրաբյանը հյուրընկալվել են «Шоу Воли» ռուսական հեռուստանախագծին:
Ֆիլմը երկու հայերի մասին է՝ Կախայի և Սերգոյի, որոնք ապրում են Սոչիում, իսկ ֆիլմի երկրորդ մասում նաև նկարահանվել է Եվա Զոհրաբյանը, որի մասնակցությունը հաղորդմանը տարածվել է համացանցում, քանի որ դերասանուհին խոսում էր ռուսերեն՝ նշելով, որ սկզբում մտածում է հայերեն և հետագայում թարգմանում ռուսերեն, իսկ հաղորդավարները ուղղում էին նրան՝ սովորեցնելով ճիշտ կիրառել բառերը:
«Ես նստած էի տանը, երբ զանգահարեց ընկերուհիս և առաջարկեց մասնակցել ֆիլմի նկարահանումներին և միանգամից համաձայնվեցի»,- նշել է Եվա Զոհրաբյանը: