«Արդեն 7 ամիս է». Գոհար Ավետիսյանը՝ նոր հարաբերությունների մասին

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ակտիվ վարում է իր ինստագրամյան էջը, որտեղ նա ունի ավելի քան 11 միլիոն հետևորդ:

Դիմահարդարը հաճախ է կիսվում իր մտքերով, առօրյայով և այսօր՝ կազմակերպելով հարց ու պատասխան Գոհարը պատասխանել է անձնականի մասին հարցին՝ տեղեկացնելով, որ արդեն 7 ամիս է՝ ինչ նոր հարաբերությունների մեջ է, բայց թաքցրել է սիրելիի դեմքը՝ փակելով այն:

Նշենք, որ բյութի-բլոգերը դեռ վերականգնվում է կրծքի փոքրացման վիրահատությունից հետո։ Ամիսներ առաջ է Գոհար Ավետիսյանը հերթական անգամ վիրաբույժի դանակի տակ հայտնվել: Դիմահարդարը ավելի ուշ խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատության համար: «Եթե ​​իմանայի, թե ինչ է ինձ սպասում, երբեք չէի համարձակվի դա անել»,- նշել էր Գոհարը իր անձնական բլոգում: