Լիանա Ոսկերչյանը՝ հայկական տարազով

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը նոր յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել։ Իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում մոդելը հայկական տարազով է։ Լուսանկարները արվել են Ամբերդ ամրոցի տարածքում։
«Կրում եմ հայկական Փերիա նահանգի տարազը։ Պատմություն, որը սկսվում է ավելի քան 400 տարի առաջ Իրանում և բնակեցված է եղել միայն հայերով։ Սա ինձ համար մեծ պատիվ էր, որովհետև սա հենց այն զգեստ է, որը կրել եմ իմ նախնիները (այդ թվում տատիկս)»,- լուսանկարներին կից գրել է Լիանա Ոսկերչյանը։