«Նոր կյանք». Եվա Ռիվասը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպիսի կյանք է վարել մինչ մենաստան գնալը

Ռուսատանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային կադրեր՝ ցույց տալով, թե ինչպիսի կյանք է վարել մինչև կանանց մենաստան գնալը և արխիվային լուսանկարներ հենց կանանց մենաստանից:

«Անհատականության և հոգու վերաիմաստավորում: Եվ մի ամբողջ անդունդ, ցավ, արյուն ու արցունք այս երկու աղջիկների միջև.. մահ և նոր ծնունդ»,- հրապարակված կադրերին կից գրել է երգչուհին:

Հավելենք նաև, որ երգչուհին ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով։