Այն չի վաճառվում. Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչ է նվիրում երեխաներին ծննդյան օրվա համար

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին։ Սակայն ամուսնությունը երկար չտևեց. 2021 թվականի սկզբին լուրեր էին պտտվում, որ զույգը բաժանվում է։ Մեկ տարի անց նրանք պաշտոնապես բաժանվեցին։ Նախկին սիրահարները միասին մեծացնում են դստերը՝ Նորթին, որդուն՝ Սեյնթին և երեխաներին փոխնակ մորից՝ Չիկագոյին և Փսալմին։ Ռեալիթի հեռուստաաստղը պատմել է, թե ինչ է նվիրում երեխաներին յուրաքանչյուր ծննդյան օրը։

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է On Purpose-ում Ջեյ Շեթթիի հետ միասին։ Հաղորդավարուհու հետ զրույցում աստղը խոստովանել է, որ ամեն տարի նամակներ է գրում երեխաներին։ «Այնքան ծիծաղելի է տեսնել առաջին տարուց (ծննդյան)»,- ասել է նա: Իսկ հետո ավելացրել. «Նրանցից մեկը գրեթե 10 տարեկան է։ Եվ ես գիտեմ, որ նրանք կգնահատեն դա»:

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ Քիմ Քարդաշյանը բաժանվեց Փիթ Դևիդսոնից ինը ամիս հարաբերություններից հետո։ «Իմ կողմից Փիթի հետ կապված մեծ մեղք կար: Նա շատ բանի միջով անցավ»,- վերջերս խոստովանել է աստղը: Այս ընթացքում կատակերգուին արդեն վերագրել են Էմիլի Ռատակովսկու հետ սիրավեպը։ Իսկ այժմ նա երջանիկ հարաբերությունների մեջ է դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ։ Բայց Քիմը դեռ մենակ է։ Չնայած վերջերս լուրեր են պտտվում, որ ռեալիթի հեռուստաաստղը հանդիպում է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեյդիի հետ։