Զեփյուռ Բրուտյանը ջերմ լուսանկար է հրապարակել որդու հետ և հայտնել՝ ում է նման փոքրիկը

Ապրիլի վերջին Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ մայրացավ. Պավել Պրիլուչնին և դերասանուհին որդի են ունեցել՝ Միքայելին։ Դերասանուհին հաճախ է շփվում իր երկրպագուների հետ Ինստագրամ սոցցանցում, իսկ վերջերս պատմել է, թե ում է նման երեխան։

Սկզբից երկրպագուները որոշել են պարզել, թե քանի ամսական է երեխան։ Պավել Պրիլուչնիի կինը պատմել է, որ մայիսի 28-ին իր որդին արդեն մեկ ամսական է դարձել։ Այս առիթով դերասանուհին որոշել է երկրպագուների հետ կիսվել երեխայի հետ ջերմ լուսանկարով։

Երկրպագուները նաև հարցրել են, թե ում է նման որդին, իսկ Զեփյուռը պատասխանել է հետևյալ կերպ. «Պրիլուչնիներին»: Հույս ունենք, որ շուտով զույգը կդադարի թաքցնել փոքրիկ Միքայելի դեմքը։

Հիշեցնենք, որ դերասանները հանդիպել են մի քանի տարի առաջ, սակայն նրանց միջև զգացմունքները ծնվել են միայն վերջերս։ 2022 թվականի մայիսին լրագրողները հայտնեցին, որ Պավելն ու Զեփյուռը օրինականցրել են իրենց հարաբերությունները։ Իսկ նույն տարվա օգոստոսի վերջին զույգը կազմակերպել էր շքեղ հարսանիք։