Երգչուհի Եվա Ռիվասը, ով «Apricot Stone» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին՝ Օսլոյում, մեծ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերեց: Երգչուհին վերջին ժամանակներում ակտիվ գործունեություն չի ծավալում, նա նաև պասիվ է իր ինստագրամյան էջում:
Այսօր Եվա Ռիվասը իր միկրոբլոգի Story բաժնում (որտեղ յուրաքանչյու ինֆորմացիա հասանելի է 24 ժան, ինչից հետո անհետանում է) տեսանյութ է հրապարակել, որտեղ տխեցրել է երկրպագուներին՝ հայտնելով, որ իր հորը սրտի շատ բարդ վիրահատությու է սպասվում:
Երգչուհին խնդրել է երկրպագուներին աղոթել իր հոր համար: