«13 տարի ասել ենք՝ յուրաքանչյուրս գնացինք մեր ճանապարհով, իսկ մեկ անգամ կատակեցի, որ գումարն էր «32 ատամ»-ի փլուզման պատճառը…». Վաչե Թովմասյան

Տարիներ առաջ հումորային ամենառեյթինգային շոուներից մեկը`«32 ատամ»-ը փակվեց, իսկ ակումբի անդամները տարիներ շարունակ հարցազրույցներում նշում էին, որ պարզապես անդամները շարունակել են աշխատանքային ուղին յուրաքանչյուրն իրենց ճանապարհով և այլ պատճառներ չեն եղել:

Շաբաթներ առաջ հումորիստ Վաչե Թովմասյանը՝ խոսելով այդ թեմայից նշել է. «Կես կատակ, կես լուրջ՝ ղեկավար անձնակազմը գրպանում էր փողը և մեզ չէր տալիս, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»,- ծիծաղալով պատասխանել է դերասանը:

Վաչեն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կարեն Բաբաջանյանի հետ՝ մեկնաբանելով իր հարցազրույցը և նշելով, որ դա ընդամենը կատակ էր: 

«Իսկ հիմա թող ծափ տան այն մարդիկ, ովքեր ճանաչեցին Կարեն Բաբաջանյանին և տեսեք՝ ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ: «32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին, իսկ մենք պատասխանում էինք, որ յուրաքանչյուրս շարունակեցինք մեր ճանապարհով: Մեկ անգամ հարցազրույցի ընթացքում պատասխանեցի այդ հարցին՝ կատակելով, որ գումարն էր պատճառը և դա դարձավ տարբեր լրատվականներում վերնագիր: Մենք հարազատներ ենք և ճանապարհ ենք անցել՝ ունենալով լավ և ջերմ հարաբերություններ»,- մեկնաբանել է Վաչե Թովմասյանը: