Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը

Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի «Երևան» տեսահոլովակի BACKSTAGE կադրերը՝ ցույց տալով, թե ինչպես է ստեղծվել տեսահոլովակի պարային հատվածը:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայ երգիչ Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են համատեղ տեսահոլովակ Երևանի մասին: Երգի անունն է՝ «Երևան»: Երգը ներկայացված է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն, իսկ նկարահանումներն իրականացվել են երևանյան մի շարք թաղամասերում՝ ներկայացնելով մայրաքաղաքի կոլորիտը: