«Ծնունդդ շնորհավոր, մաեստրո»․ ընտանիքի անդամներն ու երկրպագուները շնորհավորել են Վլադիմիր Սպիվակովի 75 ամյակը

Այսօր իր ծննդյան 75 ամյակն է տոնում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։ СССР ժողովրդական արտիստին ի սրտե շնորհավորել են ընտանիքի անդամները, ինչպես նաև նրա երկրպագուները աշխարհի տարբեր ծայրերից։

Դիրիժորի կինը՝ Սաթի Սպիվակովան վաղ առավոտյան իր ինստագրամյան էջում կիսվել է Վլադիմիր Սպիվակովի լուսանկարով՝ գրելով․ «Ուշադրություն մի դարձրեք, մաեստրո․․․ Մի գեռացրեք ափերը ճակատներից»։

Մեկնաբանությունում շնորհավորանքներին միացեն են նաև բազմաթիվ հայտնի աստղեր՝ այդ թվում Հիբլա Գերզմավան, Յանա Ռուդկովսկայան, Վալենտին Յուդաշկինը, Մարկ Տիշմանը, Լյուբով Տոլկալինան և շատ ուրիշներ։

Սպիվակովն ու իր կինը ունեն համատեղ չորս աղջիկ․ Եկատերինան, Աննան, Տատյանան և որդեգրված աղջիկը՝  Ալեքսանդրան։ Նրանք ևս միացել են շնորհավորնքներին։

Վլադիմիր Սպիվակովը աշխարհահռչակ ռուս դիրիժոր է, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։