Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ամուսնու՝ «Reddit» ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի և դստեր Օլիվիայի հետ ներկայացել է իր սեփական ապրանքանիշի ցուցադրությանը, որի ժամանակ թենիսիստուհին դստեր հետ պոդիում է բարձրացել:
Ուիլյամսը ներկայացրել է իր՝ «Serena» ապրանքանիշի աշնանային հավաքածուն: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ աստղեր՝ Քիմ Քարդաշյանը, Էշլի Գրեմը և այլք:
Լուսանկարներից երևում է, որ Սերենան, չնայած US Open-ի եզրափակչում կրած իր պարտությանը, բավականին բարձր տրամադրություն ուներ:
«Serena» բրենդի աշնանային հավաքածուն արժանացել է նորաձևության գիտակների բարձր գնահատականին:
Հավաքածուն ներկայացվել է «see now buy now» ձևաչափով, որի դեպքում հյուրերն անմիջապես ցուցադրությունից հետո կարող են ձեռք բերել իրենց ցանկացած մոդելները:
Սերենան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բրենդն արտադրում է հագուստ բոլոր չափսերի տեր կանանց համար: Իր ցուցադրություններին նա միշտ հրավիրում է հայտնի պլյուս չափի մոդելներ Հեյլի Հասելհոֆին և Էշլի Գրեմին: