«Մեր լիդերի ծնունդը շնորհավոր»․ BTS խմբի RM-ը նշում է ծննդյան 25 ամյակը

Այսօր իր ծննդյան 25 ամյակն է նշում «BTS» հայտնի բոյ բենդի լիդեր RM-ը (Նամջուն)։ Նամջունին արդեն հասցրել են շնորհավորել խմբի մյուս տղաները՝ հրապարակելով հոբելյարից զվարճալի լուսանկարներ։ Շնորհավորանքներին միացել են բազմաթիվ համաշխարհային աստղեր՝ այդ թվում երգիչ Քալիդը, մոդել Թայրա Բենքսը, դիջեյ Սթիվ Աոկին, դերասան և գրող Ուիլյամ Շետները և շատ ուրշներ։ Ռեփերին շնորհավորել են նաև «Sony» ընկերությունը, «Vogue» ամսագիրը, «UNICEF» համաշխարհային կազմակերպությունը, ի դեպ BTS-ը հանդիսանում է «UNICEF»-ի բարի կամքի դեսպան։

https://twitter.com/UNICEF/status/1171897813942317057

 

Քիմ Նամջունը հարավկորեացի ռեփեր է, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Նա կորեական հայտնի BTS բոյբենդի լիդերն է․ խմբի տղաները Big Hit Entertainment-ի ամենամեծ հաջողությունների հասած արտիստներն են։ 2015 թվականին երգիչը թողարկել է իր առաջին միքսթեյթը՝ «RM» վերնագրով: