Շատ կանայք կարծում են, որ իրենք մասնագիտորեն կարողանում են թաքցնել իրենց սիրահարվածությունը, սակայն դա անհնար է:
Հոգեբանների պնդմամբ՝ կնոջ սիրահարվածությունը պարզելը դժվար է, սակայն ոչ անհնարին:
Ձեզ ենք ներկայացնում 5 նշան, որոնք մատնում են սիրահարված աղջկան:
- Սիրահարված աղջիկը, տեսնելով իրենց սիրելիին, 3 անգամ ավելի հաճախ են թարթում, քան մյուսները:
Դա պայմանավորված է ներքին հուզմունքով ու շփոթմուքնով, որն առաջանում է սիրելի տղամարդուն տեսնելիս: - Չափազանց հաճախ են կարգի բերում իրենց տեսքը: Սիրահարված կինը միշտ մտածում է, որ արտաքինի հետ ինչ-որ բան այն չէ և բարդույթավորվում է:
- Խուսափում է շփվել այն տղամարդու հետ, ում համակրում է: Սիրահարված կինը վախենում է հիասթափեցնել տղամարդուն կամ սխալ քայլ անել:
Նման անհաջողություններից խուսափելու համար նա աշխատում է հեռու մնալ իր սիրելիից՝ խուսափելով նրա հետ շփվել: - Սիրելի տղամարդուն տեսնելիս կանայք փախցնում են հայացքը: Գրեթե անհնար է գտնել մի կին, ով համարձակարոն կարողանում է նայել այն տղամադու աչքերի մեջ, ում համակրում է:
- Սիրահարված կինը ծիծաղում է տղամարդու յուրաքանչյուր կատակի վրա, անգամ այն դեպքում, երբ դրանք ընդհանրապես ծիծաղելի չեն: