«Ինչ լավ է, որ ծնվել ես, իմ աղջիկ»․ Արամեի և Աննայի դստեր 6-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)

Երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի դուստրը` Աննա Մարիան, օրերս տոնել է ծննդյան 6-ամյակը։ Երեխայի համար ծնողները գեղեցիկ թեմատիկ խնջույք են կազմակերպել, որի կադրերը Աննան հրապարակել է Ինստագրամի իր օգտահաշվում։

«Ինչ լավ է, որ ծնվել ես, իմ աղջիկ»,- հրապարակված կադրերին կից գրել է Աննա Թովմասյանը։

Նշենք, որ Արամեն և Աննան նաև որդի ունեն՝ Մարատը, ով լույս աշխարհ է եկել 2019 թվականի դեկտեմբերին, երեխային անվանակոչել են պապիկի պատվին։