Ռուբեն Եսայանը և Սիլվա Հակոբյանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը երաժիշտ և բլոգեր Ռուբեն Եսայանի հետ համատեղ ներկայացրել է «Գիշեր է» երգի ակուստիկ տարբերակը՝ կիթարի նվագակցությամբ:

Նշենք, որ այդ երգն ունի 10 տարվա վաղեմություն: Վերջերս «Առաջին ստուդիայի» շրջանակում Kami Friends-ը ևս ներկայացրել է երգի նոր տարբերակը՝ իրենց գործիքավորմամբ: