Ռուս հայտնի ռեփեր Գուֆը իր Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա զբոսանավի վրա երկու աղջիկների հետ է։ Աղջիկները մոդելներ Լոլան և Յուլյան են, ովքեր լուսանկարներում կիսամերկ են։ Ի տարբերություն աղջիկների՝ Գուֆը կադրում չի մերկացել։ Նա այդ կերպ որոշել է գովազդել հագուստի սեփական հավաքածուն։
Գայթակղիչ կադրերն առաջացրել են Գուֆի երկրպագուների բուռն արձագանքը։ «Քեթիի ծննդյան օրն ես նշու՞մ, իսկ հետո ասում ես. «Քեթի, դու արգելափակել ես ինձ»», «Ինչ գեղեցկություն, ես բնության մասին եմ խոսում», «Անմիջապես երևում է՝ կարոտում ես Տոպուրիային», «Շքեղ ապրել չես արգելի», «Որոշների բախտը բերում է», «Ինչո՞ւ չես մերկացել նրանց հետ»,- գրել են երգչի Ինստագրամի հետեևորդները։
Հեշեցնենք, որ Մոսկվայի մասին Տիմատիի հետ համատեղ երգ ձայնագրելուց հետո այն ռուսական YouTube-ում ռեկորդային քանակով դիսլայքեր էր հավաքել և քննադատությունների արժանացել։ Այդ սկանդալից հետո երգիչները երգը հեռացրել էին իրենց յութուբյան ալիքից։